Կարևոր իրադարձություններ

ԵԱՀԿ. ընտրությունները Ուկրաինայում եղել են ժողովրդավարական, սակայն անհրաժեշտ են բարեփոխումներ

26 Հոկտեմբեր, 2015 22:22
ԵԱՀԿ. ընտրությունները Ուկրաինայում եղել են ժողովրդավարական, սակայն անհրաժեշտ են բարեփոխումներ

Ուկրաինայի տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրությունները եղել են լավ կազմակերպված և ժողովրդավարական, սակայն Կիևը պետք է ձեռնարկի լրացուցիչ բարեփոխումներ: Այս մասին ասվում է ԵԱՀԿ-ի զեկույցում:

Զեկույցում նշվում է.«Ընտրությունները եղել են մրցակցային և ընդհանուր առմամբ լավ կազմակերպված, հիմնականում պահպանվել է ժողովրդավարական կարգը»:

«BBC»-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, դիտորդները գտնում են, որ ընտրական գործընթացին խանգարել են տարբեր տնտեսական խմբավորումներ, իսկ ԶԼՄ-ներում կային բավականին պատվիրված նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին