Կարևոր իրադարձություններ

Սիրիական օդուժը ահաբեկիչների դեմ պայքարում հաջողություններ է գրանցել

26 Հոկտեմբեր, 2015 21:44
Սիրիական օդուժը ահաբեկիչների դեմ պայքարում հաջողություններ է գրանցել

Սիրիական օդային ուժերն ահաբեկիչների դեմ պայքարի շրջանակներում Համայի և Իդլիբի նահանգներում մի քանի թռիչքներ են իրականացրել «Իսլամական պետություն» և «Ջեյշ ալ Ֆաթհ» ահաբեկչական կազմակերպությունների թաքստոցների ուղղությամբ:

Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Համայի արևելքում, ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, մասնավորապես Ռահա, Թանահիջ Ջանա Ալբաու, Ռասմ ալ Թինա, Ռասմ Ամուն բնակավայրերում սիրիական օդուժը ԻՊ-ի հավաքատեղիներ և տեխնիկա է ոչնչացրել:

Ահաբեկչական «Ջեյշ ալ Ֆաթհ» խմբավորումը լուրջ վնասներ է կրել Խան Շեյխուն քաղաքում, որտեղ տասնյակ ահաբեկիչներ են սպանվել, ոչնչացվել են նրանց զենքերը:

Սիրիական բանակը օդային ուժերի հետ համագործակցությամբ Լաթաքիայի հյուսիսային շրջաններում և Դեր Զորում մեծ վնասներ է հասցրել ահաբեկիչներին:

Սիրիական բանակն արդեն չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: ՄԱԿ-ի տվյալներով սիրիական հակամարտության զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը:

 

Լրահոս

Դիտել ավելին