Կարևոր իրադարձություններ

Ազատամարտիկների 30 ընտանիքներ Երևանի տոնի առթիվ որպես նվեր բնակարաններ կստանան

08 Հոկտեմբեր, 2015 18:15
Ազատամարտիկների 30 ընտանիքներ Երևանի տոնի առթիվ որպես նվեր բնակարաններ կստանան

Երևանի ավագանու միաձայն որոշմամբ` անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ են տրամադրվել արցախյան պատերազմում զոհված և վիրավորված ազատամարտիկների ընտանիքներին: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տրամադրված 30 բնակարաններից 23-ը նվիրաբերվել է ազատամարտում զոհվածների ընտանիքներին, իսկ մնացած 7բնակարանները՝ ազա տամարտին մասնակից և ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ վիրավորված հայորդիների ընտանիքներին:

 

Լրահոս

Դիտել ավելին