Կարևոր իրադարձություններ

Կալիֆոռնիայի աշխատանքային օրենսդրությունից հանել են «ապօրինի ներգաղթյալ» հասկացությունը

26 Հոկտեմբեր, 2015 20:54
Կալիֆոռնիայի աշխատանքային օրենսդրությունից հանել են «ապօրինի ներգաղթյալ» հասկացությունը

The New York Times-ի փոխանցմամբ՝ Կալիֆոռնիայի պաշտոնյաները նահանգի աշխատանքային օրենսդրությունից հանել են «ապօրինի ներգաղթյալ» հասկացությունը՝ ընդունելով, որ այն «ապահումանիզմ» է հաղորդում ներգաղթյալներին։

Մի շարք լրատվական գործակալություններ նույնպես որդեգրել են նոր քաղաքականություն, ըստ որի՝ նյութերում չպետք է գործածվի «ապօրինի ներգաղթյալ» հասկացությունը։ Pew հետազոտական կենտրոնի տվյալներով՝ 2008-2013 թվականներին թերթային հոդվածներում կտրուկ նվազել է այդ արտահայտության կիրառումը։ ԱՄՆ քաղաքացիության ու ներգաղթի հարցերով ծառայությունը մի շարք փաստաթղթերից վերացրել է այդ հասկացությունը։ Այն այժմ բացակայում է նաև Գրին քարտերում։

 

Լրահոս

Դիտել ավելին