Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիան պլանավորում Է նոր միջազգային հանդիպում անցկացնել Սիրիայի իրադրության շուրջ

26 Հոկտեմբեր, 2015 18:45
Ֆրանսիան պլանավորում Է նոր միջազգային հանդիպում անցկացնել Սիրիայի իրադրության շուրջ

Ֆրանսիան պլանավորում Է նոր միջազգային հանդիպում անցկացնել Սիրիայի իրադրության շուրջ՝ արտասահմանյան տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ, բայց չներգրավելով Ռուսաստանին:

Այդ մասին հայտնել Է հանրապետության ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը:

«Մենք աշխատում ենք հիմնական տարածաշրջանային գործընկերների մասնակցությամբ հոկտեմբերի 27-ին Փարիզում նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ»,-հայտնել Է ֆրանսիացի դիվանագետը: Նրա խոսքով՝ բանակցությունների ստույգ ձեւաչափը եւ ժամանակային շրջանակները դեռեւս մինչեւ վերջ համաձայնեցված չեն: Չի նշվում նաեւ մասնակիցների ամբողջական ցուցակը, սակայն Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը հասկանալ Է տվել, որ հրավիրվածների թվում Ռուսաստանը հաստատ չի լինի:

«Լորան Ֆաբիուսը (Ֆրանսիայի ԱԳ նախարարը) աշխատում Է Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման ուղղությամբ,-ասել Է Նադալը:-Վերջին օրերին նա քանիցս բանակցել Է արտասահմանյան իր գործընկերների, մասնավորապես, ԱՄՆ-ի, Հորդանանի եւ Սաուդյան Արաբիայի պաշտոնակիցների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ»:

Նման ձեւաչափով հանդիպում անցկացնելու իր մտադրության մասին Ֆրանսիան արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսի շուրթերով առաջին անգամ հայտարարել Է հոկտեմբերի 23-ին: «Ես հաջորդ շաբաթ Փարիզ եմ հրավիրել գերմանացի, բրիտանացի, սաուդացի, ամերիկացի մեր բարեկամներին, ինչպես նաեւ մի քանի ուրիշների, որպեսզի փորձենք առաջ շարժվել»,-ասել Է նա՝ ընդսմին բացասական պատասխան տալով այդ հանդիպմանը ռուսական կողմի ներկայացուցիչների հնարավոր ներկայության վերաբերյալ հարցին: «Չեմ կարծում: Մենք կունենանք այլ հանդիպումներ, որտեղ կաշխատենք Ռուսաստանի հÕ �տ»,-նշել Է ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին