Կարևոր իրադարձություններ

Այսօր ևս 100 ընտանիքներ ստացան իրենց երկար սպասված բնակարանները

26 Հոկտեմբեր, 2015 18:18
Հեղինակ՝ Տարոն Մարգարյան
Այսօր ևս 100 ընտանիքներ ստացան իրենց երկար սպասված բնակարանները

Այսօր ևս 100 ընտանիքներ ստացան իրենց երկար սպասված բնակարանները: Տարիներ շարունակ հանրակացարանային պայմաններում ապրող մեր համաքաղաքացիներն արդեն ունեն իրենց հարմարավետ բնակարանները Սիսակյան 16 հասցեի նորակառույց շենքում: 
Անչափ ուրախ եմ, որ 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների խնդիրն աստիճանաբար լուծում է ստանում:
Բոլորովին վերջերս էր, երբ Մարգարյան 45 հասցեի շենքում` 100 ընտանիքների հանձնեցինք նոր բնակարաններ: Մինչև տարեվերջ ևս երկու շենք կհանձնենք շահագործման ու այդպիսով ամբողջությամբ կլուծենք 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված 4-րդ կարգի վթարային շենքերի շուրջ 650 ընտանիքների վերաբնակեցման խնդիրը:
Բարի բնակարանամուտ, սիրելի՛ համաքաղաքացիներ:

 

Լրահոս

Դիտել ավելին