Բարեփոխումներ կատարելու նպատակով, մոտակա ամիսների ընթացքում, հնարավոր է մի քանի միլիարդի վարկ տրամադրվի Ուկրաինային: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի առևտրի նախարար Փենի Պրիցկերը:
«ԱՄՆ նախագահը պատրաստվում է մոտակա ամիսների ընթացքում քայլեր իրականացնել Ոկրաինային երրորդ անգամ մի քանի միլիարդանոց վարկ տրամադրելու համար: Դա ամերիկայի կողմից վարկ տրամադրելու խոստման կատարումը կլինի՝ մի շարք երաշխիքային պայմաններ ստանալուց հետո: Ես այսօր նախագահ Պորոշենկոյի հետ քննարկել եմ այն, թե Ուկրաինան ինչպես կարող է օգտագործել մի քանի միլիարդի ամերիկյան վարկը՝ բարեփոխումներ կատարելու առաջընթացին նպաստելու համար» ,- ասել է Պրիցկերը: