Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    525,5
    530

  • EUR

    635
    647

  • RUB

    6,99
    7,21

Կարևոր իրադարձություններ

Ինչու՞ է կանանց 75 %-ը գիրանում ծննդաբերությանը հաջորդող մեկ տարվա ընթացքում

26 Հոկտեմբեր, 2015 18:50
Ինչու՞ է կանանց 75 %-ը գիրանում ծննդաբերությանը հաջորդող մեկ տարվա ընթացքում

Ինչպես պարզել են Չիկագոյի համալսարանի եւ Հյուսթոնի մեթոդական հիվանդանոցի գիտնականները, ծննդաբերությանը հաջորդող մեկ տարվա ընթացքում կանանց 75%-ը ոչ միայն չի ազատվում հղիության ընթացքում ձեռք բերած ավելորդ քաշից, այլ նաեւ ավելի է գիրանում։ Նրանք վերլուծել են 774 աղքատ կանանց տվյալները եւ հայտնաբերել, որ այն կանանց 1/3-ը, ովքեր մինչեւ հղիությունը նորմալ քաշ են ունեցել, ծննդաբերությունից մեկ տարի անց գիրացել են կամ էլ ճարպակալել։ Կանանց 25%-ը 9 կգ ավելորդ քաշ է ունեցել, իսկ 47%-ը՝ 4-5 կգ։ Ինչու՞ այդ կանայք չեն նիհարել եւ կամ ավելի գիրացել։ Գիտնականների կարծիքով մեծ դեր է խաղացել հավանաբար այն, որ այդ կանանց եկամտի մակարդակը բավականին ցածր է եղել, որն էլ նշանակում է, որ նրանք գումար չեն ունեցել մարզասրահ այցելելու համար։ Շատերն այնպիսի վայրերում են ապրում, որտեղ նույնիսկ զբոսնել չի ստացվում։ Բացի դրանից ավելորդ քաշի առաջացմանը նպաստում է այն առասպելը, թե հղի կինը պետք է ուտի «երկուսի փոխարեն», չնայած ամեն դեպքում կնոջն անհրաժեշտ է 300-400 ավելորդ կալորիա։ Հնարավոր է՝ այդ կանանց չափից դուրս սնվելը սովորություն է դառնում, եւ նրանք շարունակում են այդպես սնվել նաեւ ծննդաբերությունից հետո։ Հղիության ընթացում եւ հետո ավելորդ քաշից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս ճիշտ սնվել, իսկ երեխայի ծնվելուց հետո նրան անպայման կրծքով կերակրել եւ ֆիզիկական վարժություններ կատարել։ Բացի դրանից, հետազոտության հեղինակների կարծիքով բժիշկները պետք է ավելի շատ զրուցեն իրենց հաճախորդների հետ այն մասին, թե ինչքան քաշ պետք է ունենա կինը հղիության ընթացքում եւ ընդհանրապես ինչ պետք է եւ ինչ կարելի է անել այդ ժամանակահատվածում։ Ծննդաբերությունից հետո բժիշկների մոտ խորհրդատվությունը նույնպես չէր խանգարի. կանայք ծննդաբերությունից հետո իրենց գինեկոլոգներին պետք է այցելեն ոչ թե վեց շաբաթը մեկ, այլ ավելի հաճախ։

Լրահոս

Դիտել ավելին