Կարևոր իրադարձություններ

Էկոնոմիկայի նախարարությունն այնպես է լռել, կարծես անելիք չունի

08 Հոկտեմբեր, 2015 17:31
Էկոնոմիկայի նախարարությունն այնպես է լռել, կարծես անելիք չունի

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ամենաարդիական թեմաներից մեկը խաղողի մթերման խնդիրն է: Տարբեր համայքների մի խումբ խաղողագործներ կանգնել են փաստի առջև՝ ի՞նչ անել: Խաղողի մթերման աշխատանքներով զբաղվող ընկերությունները հրաժարվում են գյուղացուց ընդունել բերքը, պատճառաբանելով, որ կա՛մ խաղողը փչացած է, կա՛մ ընդունում են միայն  նախորդ տարի պայամանգիր կնքած գյուղացիներից: Սակայն նախորդ տարվա ընթացքում կնքած պայմանագրերն էլ շատ դեպքերում չեն օգնում: Գյուղացիները ճարահայտյալ խաղողը թափում են ճամփեզրին:

Խաղողի մթերման խնդիրների, դրա մեղավորների և մի քանի հարցերի շուրջ Shabat.am-ը զրուցել է սպառողների միության  նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ:

-Պարո՛ն Պիպոյան, ինչպե՞ս եք վերաբերվում այս խնդրին,  այս դեպքում ովքե՞ր են պատասխանատուները:

-Քանի որ մեր երկրում սպառողների խնդիրները շատ են և մի փոքր ծանրաբեռնված ենք, այդ իսկ պատճառով ամենաուշը հաջորդ շաբաթ գրությունները պատրաստ կլինեն և դրանք կուղարկվեն տարբեր պետական մարմիններին՝ որոշ հարցերի պատասխանները ստանալու համար: Այն մեկնաբանությունները, որոնք տրվում են տարբեր օղակներից, դրանք ուղղակի չեն կարող համապատասխանել իրականությանը: Ի վերջո, եթե մեզ համար միակ շուկան Ռուսաստանն է՝ այդ շուկայի հետ արմատական պրոբլեմ ենք ունենում, սա արդեն խնդիր է: Մի երկրում, որտեղ գյուղացին նախընտրում է իրատեսական բերքից մի փոքր ավելի քիչ բերք ունենալ, և ունենում է նախատեսվածից շատ, սա արդեն նշանակում է, որ համակարգում կան գլոբալ խնդիրներ:

Օրինակ, երբ գյուղացին ակնկալում է, որ  իր այգու բերքը պետք է լինի մեկ տոննա, երբ նա ունենում է 2տոննա, ապրանքը լինում է շատ էժան, մի մասը չի կարողանում իրացնել, եկամուտները լինում են քիչ, քան այն պարագայում, երբ նա ունենում է 800կգ: Այդ ժամանակ դեֆիցիտ է լինում, թանկով վաճառում է և գումար է աշխատում:

 

Այս գործում Էկոնոմիկայի նախարարությունն այնպես է լռել, կարծես անելիք չունի, շատ կարևորագույն խնդիրներ կան. Օրինակ՝ Հայաստանը որքա՞ն սպիրտ, գինու խտանյութ  է ներկրվել, քանի որ այն  էականորեն  ազդել  է խաղողի մթերման ծավալների վրա:

Վերամշակող կազմակերպությունների հետ կապված գյուղատնտեսության նախարարությունն անգամ ռեսուրսներ չունի, ՍԱՊԾ-ը, որն անմիջական կապ ունի և պատասխանատու է վերամշակման շղթայի համար նախարարության ենթակայության տակ է, բայց բոլորս էլ գիտենք, որ անկախ կառույց է:

Գյուղնախարարը հանդիպեց մթերողների հետ, սակայն դա իրենց ֆունկցիան չէ, բայց եթե նախարարությունն է գնացել, նշանակում է, որ այն  մեղավոր է: Որպես գործառույթ՝ նախարարությունն այս հարցում անելիք չունի, ներկրումը նա չի վերահսկում, այդ պատասխանատվությունն իր վրա դրված չէ:

 

-Պարո՛ն Պիպոյան, շաբաթներ առաջ նաև վարունգի մթերման հետ կապված խնդիրներ առաջացան: Այս դեպքերը որքանո՞վ կապ ունեն:

-Դա ևս ի նկատի ունեմ, այդ իսկ պատճառով միայն մասնավոր դեպքի վրա պետք չէ սևեռվել, սրանք իրական պրոբլեմներ են, ինչպես օրինակ կաթի հանձման պրոբլեմը: Գյուղմթերքի մթերման հետ կապված խնդիրները շատ են:

-Ի՞նչ եք կարծում խաղողի մթերման գործում իշխանության ներկայացուցիչները մեղավոր չե՞ն, քանի որ նրանցից շատերն ունեն իրենց սեփական այգիները, և այդ բերքը արտահերթ հանձնում են գործարանին:

-Որպեսզի մենք կարողանանք ճշգրիտ վերլուծություն անել, առաջին հերթին հարկավոր է հասկանալ, որքա՞ն սպիրտ և գինու խտանյութ  ենք ներկրել երկիր: Այս ամեն մի ներկրված ապրանքն այսօր խոչընդոտում է խաղողի մթերմանը: Մենք ունենք արտահանման խնդիր, սրա պատճառներից մեկը կարող է լինեն այն, որ գուցե շաքարաջուրը օգտագործել ենք որպես գինի, դրա համար էլ այն չի վաճառվում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին