Կարևոր իրադարձություններ

Սիրիայի վարչապետը պատմել է մանրամասներ երկրի անցումային շրջանից

21 Ապրիլ, 2016 21:34
Սիրիայի վարչապետը պատմել է մանրամասներ երկրի անցումային շրջանից

Սիրայի վարչապետ Վաիլ ալ Հալկին RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ նոր կառավարություն ձևավորվելուց հետո Դամասկոսը մտադիր է Սահմանադրության հարցով հանրաքվե անցկացնել:

«Մեզ համար անցումային շրջանը դա ներկա իրականությունից անցումն է այլ իրականության, ներկա կառավարությունից ազգային միասնության կառավարության՝ լայն ներկայացուցչությունով»,- ասել է նա:

Նրա խոսքերով՝ ներկա Սահմանադրությունը «կաշխատի մինչև գործողության ժամկետի լրանալը»: Դրանից հետո պլանավորվում է համաձայնության հասնել մի քանի հոդվածների փոփոխության հարցում, կամ նոր Սահմանադրության ընդունում և այդ հարցով համընդհանուր հանրաքվեի անցկացում:

 

Լրահոս

Դիտել ավելին