Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510,5
    515,5

  • EUR

    602
    614

  • RUB

    6,97
    7,21

Կարևոր իրադարձություններ

 

Հայրը կռունկով է բետոնե պանելը հեռացրել մահացած որդու վրայից. մանրամասներ Մասիսի դեպքից

26 Հոկտեմբեր, 2015 17:14
Հայրը կռունկով է բետոնե պանելը հեռացրել մահացած որդու վրայից. մանրամասներ Մասիսի դեպքից

Արարատի մարզում այսօր՝ հոկտեմբերի 26-ին, բետոնե պանելի ընկնելու հետեւանքով մահացած 35–ամյա Ժորա Բոյմուշակյանը կաշվի նախկին գործարանի տանիքից է ընկել։ Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին գործարանի հարակից տարածքի բնակիչները։

Նրանց խոսքով` Ժորայի հայրը` Փանոս Բոյմուշակյանը թույլտվություն է ունեցել հին շենքի բետոնե պանելները հանելու եւ մոտ մեկ ամիս որդու եւ եւս մեկ բանվորի հետ ամեն օր շենքից պանելներ էր հանում եւ տեղափոխում։ Ողբերգական դեպքի պահին որդին եւ մյուս բանվորը` Բաբկեն Ղարսոյանը շենքի տանիքին են եղել, բետոնե պանելը ճաքած է եղել, փլուզվել է, ինչի հետեւանքով Բաբկենն ու Ժորան ընկել են տանիքից։ Պանելն ընկել է Բաբկենի վրա, ինչի հետեւանքով նա տեղում մահացել է։ Ժորան ընկնելու հետեւանքով կոտրվածներ է ստացել եւ այժմ Մասիսի հիվանդանոցում բուժում է ստանում, նրա վիճակը կայուն է։

Տարածքի բնակիչների խոսքով` «Շտապօգնություն» դեպքի վայր չի եկել, Փանոսը անձամբ է մինչեւ փրկարարների ժամանումը իր սեփական կռունկով որդու վրայից հեռացրել պանելը, ապա նրան ու մյուս բանվորին իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց։

Արարատ գյուղի բնակիչ Ժորա Բոյմուշակյանը ամուսնացած էր, մանկահասակ երեխա ուներ։

«Աշխատող մարդիկ էին, մինչեւ վերջերս դոմիկում էին ապրում, իրենց ուժերով տուն էին սարքել»,– պատմեցին ծանոթները։

Տուժած Բաբկեն Ղարսոյանը Մասիսի «Կայարան» թաղամասի բնակիչ է, երկու երեխա ունի։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ հոկտեմբերի 26-ին` ժամը 11։25-ի սահմանում, Արարատի մարզի Մասիս քաղաքի «Կայարան» կոչվող տարածքում բետոնե սալիկը պոկվել և ընկել է, ինչի հետեւանքով 1980թ. ծնված Ժորա Փանոսի Բոյմուշակյանը մահացել է, իսկ 1984թ. Բաբկեն Սուրենի Ղարսոյանն այժմ ծանր վնասվածքներով հիվանդանոցում է։

Նյութի աղբյուր՝ news.am

Լրահոս

Դիտել ավելին