Կարևոր իրադարձություններ

Վրաստանը հանդես է գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին

26 Հոկտեմբեր, 2015 16:08
Վրաստանը հանդես է գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանը հանդես է գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին։ Այդ մասին Հարավային Կովկասի անվտանգության հարցերի վերաբերյալ միջազգային կոնֆերանսի բացման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Չնայած Վրաստանի հանդեպ մեզ համար Ռուսաստանի անընդունելի գործողություններին՝ մենք հանդես ենք գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման և կարևորագույն այդ հարցում պրագմատիկ մոտեցման օգտին»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Վրաստանի կառավարությունը վերջին տարին կոնկրետ քայլեր է ձեռնարկել Ռուսաստանի հետ համագործակցությունը վերականգնելու և զարգացնելու ուղղությամբ, ինչը վերաբերում է առևտրի, տրանսպորտի, զբոսաշրջության, մշակույթի, մարդկանց շփումների ոլորտներին, որտեղ դա հնարավոր էր։

Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին երկխոսությունն այլընտրանք չունի։

 

Լրահոս

Դիտել ավելին