Կարևոր իրադարձություններ

Ինչու Մինսկի խմբին ձեռնտու չէ Արցախի հակամարտության կարգավորումը. քաղաքագետ

26 Հոկտեմբեր, 2015 16:05
Ինչու Մինսկի խմբին ձեռնտու չէ Արցախի հակամարտության կարգավորումը. քաղաքագետ

Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ իրենք անհանգստացած են հայ-ադրբեջանական սահմանի լարվածությամբ: Ուորլիքն անդրադարձել է նաև նախագահների մակարդակով հանդիպմանը, հավելելով, որ առաջիկայում՝ ամենայն հավանականությամբ մինչև տարեվերջ, նախագահների հանդիպում կլինի: Ամերիկացի համանախագահը նշել է, որ բանակցությունները պետք է շարունակվեն և հարկավոր է անդրադառնալ այն հարցերին, որոնց շնորհիվ հակամարտությունը կկարգավորվի:

«ԵԱՀԿ Մինսկի խմբից յուրաքանչյուրի համար ձեռնտու է, որ ղարաբաղյան կոնֆլիկտի հարցը չլուծվի»,- Shabat.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Մեր դիտարկմանը, թե նախագահների մակարդակով հանդիպումը կարո՞ղ է, որևէ էական ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման խնդրում: Շիրինյանը պատասխանեց. «Անշուշտ կապահովի խաղաղություն, և  նման իրավիճակը Հայաստանին ձեռնտու է այն պարագայում, եթե այդ  ծառայում է Հայաստանի զարգացմանը»:

Շիրինյանի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն ավելի լուրջ քայլերի չի գնում, քանի որ դա ձեռնտու է, որպեսզի կոնֆլիկտային մաս մնա: Եթե այն պահպանվում  է՝ համանախագահները միշտ միջամտելու առիթ են ունենում:

«Նրանք բազմաթիվ գումարներ են խժռում, այդ պատճառով էլ ձեռնտու չէ, որ հակամարտությունը կարգավորվի, բոլոր դեպքերում այդ մեզ համար վատթարագույնը չէ, քանի որ այն թույլ է տալիս երկխոսության ձև գտնել: Եթե Ադրբեջանը մի օր որոշի, որ իվիճակի է հարց լուծել, ոչ մի կոնֆլիկտի կարգավորում չի կարող օգնել»,- եզրափակեց քաղաքագետը:

Նշենք, որ առաջիկա օրերին՝ ամենայն հավանականությամբ հոկտեմբերի 28-ին ԵԱՀԿ Մինսկի խումը կմեկնի Ադրբեջան՝ հանդիպելու Իլհամ Ալիևի հետ: Մի գուցե հենց այդ ժամանակ էլ կքննարկվի նախագահների մակարդակով հանդիպումը:

 

Լրահոս

Դիտել ավելին