Կարևոր իրադարձություններ

Մոուրինյոն պաշտոնանկ կարվի, եթե Չելսին պարտվի Լիվերպուլին

26 Հոկտեմբեր, 2015 15:50
Մոուրինյոն պաշտոնանկ կարվի, եթե Չելսին պարտվի Լիվերպուլին

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պաշտոնանկ կարվի, եթե Անգլիայի առաջնության 11-րդ տուրում պարտվի «Լիվերպուլին»,- այդ մասին տեղեկացնում է «Daily Express»-ը։

 
Պրեմիեր լիգայի 10-րդ տուրից հետո «ազնվականները» 11 միավորով 15-րդ տեղում են։
 
Ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչն անհանգստացած է ոչ այնքան արդյունքներով, այլ «կապույտների» իմիջով։ Դրությունը բարդացրել է «Վեսթ Հեմի» դեմ խաղը, որում լոնդոնցիները ստացան 7 դեղին քարտ, իսկ սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչը եւ Մոուրինյոն հեռացվեցին դաշտից։
 

Լրահոս

Դիտել ավելին