Կարևոր իրադարձություններ

Երևանի պատվավոր քաղաքացիների թիվն ավելացավ ևս չորսով (լուսանկարներ)

08 Հոկտեմբեր, 2015 17:28
Երևանի պատվավոր քաղաքացիների թիվն ավելացավ ևս չորսով (լուսանկարներ)

Հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած արտահերթ նիստում Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի հանրային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանին, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամին, երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին, երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին որոշումների նախագծերին: 

Երևանի ավագանու միաձայն որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ են տրամադրվել արցախյան պատերազմում զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին: Տրամադրված 30 բնակարաններից 23-ը նվիրաբերվել է ազատամարտում զոհվածների ընտանիքներին, իսկ մնացած 7բնակարանները՝ ազատամարտին մասնակից և ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ վիրավորված հայորդիների ընտանիքներին: 
Այնուհետ Երևանի ավագանին քննարկել և հավանություն է տվել հայ ժամանակակից գրող, բանաստեղծ, թատերագիր Վահրամ Սահակյանին, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ժուռնալիստների միության անդամ Զառա Արամյանին, երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանին և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Բերջ Քարազյանին անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ օտարելու վերաբերյալ որոշումների նախագծերին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին