Կարևոր իրադարձություններ

Է. Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

26 Հոկտեմբեր, 2015 15:28
Է. Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու շուրջ։

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը միջնորդների ուշադրությունը հրավիրեց առ այն, որ նույնիսկ նախորդ ամիս եռանախագահների երկու հայտարարություններից հետո Ադրբեջանը շարունակել է Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները։

«Ադրբեջանի կողմից սահմանային սադրանքները զուգորդվում են Բաքվում ամենաբարձր մակարդակով ռազմատենչ հայտարարություններով ու սպառնալիքներով, թշնամանքի և ատելության քարոզչությամբ։ Ադրբեջանի կողմից միջադեպերի քննության մեխանիզմ ստեղծելու համանախագահների հասցեական հրապարակային կոչի մերժումը վկայում է, որ Բաքուն ցանկանում է տապալել Հայաստանի և եռանախագահ երկրների ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը»,- շեշտեց նախարար Նալբանդյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին