Կարևոր իրադարձություններ

Նախօրեին Երևանում հնչած կրակոցներից տուժածներից մեկի վիճակը կայուն ծանր է

26 Հոկտեմբեր, 2015 15:25
Նախօրեին Երևանում հնչած կրակոցներից տուժածներից մեկի վիճակը կայուն ծանր է

«Փաստինֆո»-ն գրում է. 

Երևանում հնչած կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք ստացած 27-ամյա Վահագ Գ.-ի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էրեբունի ԲԿ-ի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը:
 
Վահագն «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել որովայնի խոռոչի թափանցող հրազենային վնասվածքով, ներքին արյունահոսությամբ:
 
Նա կրծքավանդակի, որովային և լյարդի շրջանում ստացած վնասվածքով ԲԿ տեղափոխվելուց հետո վիրահատվել է և ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
 
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասով՝ սպանության փորձ, և 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին