Կարևոր իրադարձություններ

Աֆղանստանում հզոր երկրաշարժ է գրանցվել

26 Հոկտեմբեր, 2015 15:14
Աֆղանստանում հզոր երկրաշարժ է գրանցվել

Աֆղանստանում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև Պակիստանում և Հնդկաստանում:

Ըստ ԱՄՆ Երկրաբանական ծառայության` երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Հինդու Կուշ լեռնային շրջանում:

Զոհերի և ավերածությունների մասին պաշտոնական տեղեկատվություն չկա, սակայն ըստ տարածված մի տեղեկության` Պակիստանում 4 մարդ է զոհվել:

Ըստ պաշտոնական տեղեկությունների` երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 212 կմ խորության վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին