Կարևոր իրադարձություններ

Ողբերգական դեպք Արարատի մարզի Մասիս կայարանի հին կաշվի գործարանի տարածքում. կա 1 զոհ, 1 ծայրահեղ ծանր վիրավոր

26 Հոկտեմբեր, 2015 14:10
Ողբերգական դեպք Արարատի մարզի Մասիս կայարանի հին կաշվի գործարանի տարածքում. կա 1 զոհ, 1 ծայրահեղ ծանր վիրավոր

Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 12.50-ին, ՏԿԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ ժամը 11:25-ի սահմաններում Արարատի մարզի Մասիս քաղաքի «Կայարան» կոչվող տարածքում շինարարական աշխատանքներ կատարելիս բետոնե սալիկը պոկվել և ընկել է 1984 թ. ծնված Բ. Ղ.-ի և 1980 թ. ծնված Ժ. Բ.-ի վրա, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի ԲԿ: Ժ. Բ.-ը հիվանդանոց տեղափոխման ճանապարհին մահացել է:

Դեպքի վայր է մեկնել Մասիսի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ նախկին կաշվի գործարանի տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս Բ. Ղ.-ը և Ժ. Բ.-ը եղել են մոտ 5մ բարձրության վրա գտնվող երկաթբետոնե կառուցատարրի (12 քմ) վրա: Դեռևս չբացահայտված հանգամանքներում պանելը պոկվել և ընկել է:

 

Լրահոս

Դիտել ավելին