Կարևոր իրադարձություններ

Սերգեյ Լավրովը Հայաստան այցի ժամանակ կհանդիպի Սերժ Սարգսյանի հետ, կայցելի Ծիծեռնակաբերդ

19 Ապրիլ, 2016 16:34
Սերգեյ Լավրովը Հայաստան այցի ժամանակ կհանդիպի Սերժ Սարգսյանի հետ, կայցելի Ծիծեռնակաբերդ

 

Արտգործնախարար Էդվարդ ‪‎Նալբանդյան‬ի հրավերով ապրիլի 21-22-ը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ ‪Լավրովը պաշտոնական այց կկատարի Հայաստան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ ֆեյբուքյան էջից։
 

Սերգեյ Լավրովին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Ապրիլի 22-ին կկայանան Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը:


Պաշտոնական այցելության շրջանակներում Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:


Տեխնիկական մանրամասները կհաղորդվեն լրացուցիչ:

 

Լրահոս

Դիտել ավելին