Կարևոր իրադարձություններ

«Քաղաքացիական պայմանագիր»-ը քննարկել է առաջիկա ընտրություններին նախապատրաստվելու հարցը

26 Հոկտեմբեր, 2015 13:25
«Քաղաքացիական պայմանագիր»-ը քննարկել է առաջիկա ընտրություններին նախապատրաստվելու հարցը

Հոկտեմբերի 24-ին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կենտրոնական գրասենյակում (Սայաթ Նովա 6) կայացել է Քաղաքական խորհրդի առաջին նիստը: Տեղեկացնենք, որ Կուսակցության կանոնադրության համաձայն՝ Քաղաքական խորհրդում ի պաշտոնե ընգրկված են Վարչության նախագահը, Վարչության անդամները, Տարածքային կազմակերպությունների խորհրդի նախագահները, Կուսակցության ներկայացուցչությունների ղեկավարները:

Առաջին նիստին մասնակցել են Վարչության 11 անդամներ, ինչպես նաև տարածքային 8 կազմակերպությունների՝ Աբովյանի, Արմավիրի, Արտաշատի, Գյումրու, Նորատուսի, Երևան քաղաքի Շենգավիթի, Նոր Նորքի և Կենտրոնի ղեկավարներն ու նրանց ներկայացուցիչները, վերահսկող հանձնաժողովի նախագահ Հրաչյա Հարությունյանը: Նիստը վարել է Վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Քննարկվել են Տեղական ինքնակառավարման մարմինների և համապետական առաջիկա ընտրություններին կուսակցության մասնակցությանը, ինչպես նաև Կուսակցության տարածքային կազմակերպությունների աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Տարածքային մարմինների ղեկավարներին հանձնարարվել է կազմել տեղերում առաջիկա ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը, ընտրատեղամասերի քանակն ու աշխարհագրությունը, ինչպես նաև վերլուծել վերջին տարիներին ՏԻՄ ընտրությունների՝ ընտրողների քանակի, արդյունքների և ընդհանուր պատկերի վերաբերալ ամբողջական տեղեկությունները:

Քննարկվել են նաև՝

– Տարածքային մարմինների աշխատանքի կազմակերպման մեխանիզմները տեղերում՝ հանրության շրջանում աշխատանքներ տանելու և նոր անդամներ ներգրավելու ուղղությամբ:

– Նոր տարածքային մարմիններ հիմնելու ժամանակացույցը և աշխարհագրությունը:

– Անդամավճարների՝ պարտադիր հավաքագրման կարգը և դրան վերաբերող այլ հարցեր:

Որոշվել է, Քաղաքական խորհրդի հաջորդ նիստը գումարել սույն թվականի նոյեմբերի 28-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին