Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է դասընթացներում ընդգրկված համայնքապետների հետ

26 Հոկտեմբեր, 2015 13:24
Արայիկ Հարությունյանը հանդիպել է դասընթացներում ընդգրկված համայնքապետների հետ

Արցախի Հանրապետությանվարչապետ ԱրայիկՀարությունյանը հոկտեմբերի 26-ին մասնակցել էհամայնքապետների համարկազմակերպվողդասընթացների հերթականփուլի բացման արարողությանը ևմասնակիցներին մաղթելարդյունավետ ու բեղմնավորաշխատանք: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետությանկառավարությանաշխատակազմիտեղեկատվության ևհասարակայնության հետ կապերի բաժնից:

Կարևորելով դասընթացների կազմակերպումը՝ վարչապետը համոզմունք է հայտնելոր այն կնպաստի տեղականինքնակառավարման մարմինների ինստիտուտի կայացմանը հանրապետությունում, և համայնքապետները կսկսեն ավելիհամարձակորեն օգտվել իրենց լիազորություններից:

Անդրադառնալով համայնքային խնդիրներին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Գյուղական բնակավայրերի գլխավորխնդիրներից են անկանոն անասնապահությունը, չկարգավորված աղբահավաքությունը և հանրօգուտ կոլեկտիվ աշխատանքիբացակայությունըԽնդիրները հաճախ չլուծված են մնում ոչմիայն համայնքապետների անհետևողական աշխատանքիայլև՝հետագայում վերընտրվելու հնարավորությանը չվնասելու պատճառովինչն արատավոր երևույթ է: Ակնկալում եմ, որ դասընթացների ժամանակ կքննարկեք նաև նշյալ հիմնախնդիրների լուծման տարբերակները»:

Հանդիպման ավարտին վարչապետը հորդորել է դասընթացի մասնակիցներին լինել ակտիվ ու նախաձեռնողփորձելհամապատասխան պաշտոնյաներից ստանալհուզող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ և ձեռքբերված գիտելիքները հետագայում կիրառել աշխատանքում:

 

Լրահոս

Դիտել ավելին