Կարևոր իրադարձություններ

Համանախագահները Ադրբեջան այցի ժամանակ հանդիպելու են Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ

26 Հոկտեմբեր, 2015 13:05
Համանախագահները Ադրբեջան այցի ժամանակ հանդիպելու են Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ լուծման հնարավոր չէ հասնել, եթե անտեսվի փախստականների խնդիրը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Երեւանում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Ուորլիքի խոսքով, խնդիրը միշտ չէ, որ քննարկվում է հրապարակավ, բայց բոլոր հանդիպումներում դրա արժանի ուշադրություն է դարձվում: «Տարածաշրջանում հարյուր հազարավոր փախստականներ կան, նրանց պետք է լսել»,-հայտարարել է ամերիկացի միջնորդը՝ հավելելով, որ փախստականներին եւ ներքին տեղահանվածներին եւ ներքին տեղահանվածներին պետք է հնարավորություն տալ վերադառնալ իրենց տները:

Համանախագահը նաեւ հայտնել է, որ այս անգամ Ադրբեջան այցի ժամանակ հանդիպելու է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ: Տարածաշրջան նախորդ այցի ժամանակ տեղի էր ունեցել հանդիպում Ադրբեջանից փախած հայ փախստականների հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին