Կարևոր իրադարձություններ

Առեղծվածային զուգադիպություն պատահեց ամերիկյան տիեզերագնաց Նեյլ Արմսթրոնգի հետ

26 Հոկտեմբեր, 2015 11:11
Հեղինակ՝ Խոսրով Սեդրակյան
Առեղծվածային զուգադիպություն պատահեց ամերիկյան տիեզերագնաց Նեյլ Արմսթրոնգի հետ

«Առեղծվածային զուգադիպություն պատահեց ամերիկյան տիեզերագնաց Նեյլ Արմսթրոնգի հետ։ 1969 թվականին՝ անմիջապես այն բանից հետո, երբ նա ոտք դրեց Լուսնի վրա, նա արտաբերեց. «Ձեզ հաջողություն եմ մաղթում, պարոն Գորսկի»։
Թռիչքների կառավարման կենտրոնի աշխատակիցները ոչ մի կերպ չէին կարողանում հասկանալ, թե ինչ Գորսկու մասին է խոսում Արմսթրոնգը։ Վերադառնալով Երկիր՝ տիեզերագնացը խոստովանեց, որ մի անգամ, երբ ինքը փոքր երեխա էր ու պահմտոցի էր խաղում իր հասակակիցների հետ, վազելով մտավ Գորսկի ազգանունով հարևանի տնամերձ տարածք։ Պատուհանից լսվում էին այդ պահին բուռն վիճաբանող ամուսինների ձայները, ու միսիս Գորսկին կատաղության մեջ բացականչեց. «Գրողի տարած իմպոտենտ, հարևանի երեխան ավելի շուտ Լուսին կթռչի, քան դու կնոջ կբավարարես»։
Երբ Արմսթրոնգն իսկապես թռավ լուսնային էքսպեդիցիայի կազմում, նրա հիշողության մեջ անսպասելիորեն վեր բաձրացավ մանկության մոռացված այս դրվագը, ու նա, ցնցված անհավանական թվացող այդ զուգադիպությամբ, նույնիսկ իր համար անակնկալ կերպով հաջողություն մաղթեց Գորսկուն»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին