Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ Երևանում. Մետաքս թաղամասում գործող «ՎԻՎԱՌՈ»-ի մոտից 4 երիտասարդ տղաներ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ

26 Հոկտեմբեր, 2015 10:58
Կրակոցներ Երևանում. Մետաքս թաղամասում գործող «ՎԻՎԱՌՈ»-ի մոտից 4 երիտասարդ տղաներ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ
Ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ հոկտեմբերի 25-ին՝ ժամը 23:40-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «Որովայնի խոռոչի թափանցող հրազենային վնասվածք, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Վահագ Գ.-ն:
 
Ըստ հիվանդի հայտարարության` «Մետաքսի» մոտ ստացել է հրազենային վնասվածք:
 
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 00:20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Հրազենային կրակոց՝ փափուկ հյուսվածքների վնասումով աջ ազդրի շրջանում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Վլադիմիր Գ.-ն:
 
Ըստ հիվանդի հայտարարության վնասվածքը ստացել է անծանոթ անձանց կողմից՝ Խորենացու փողոցում:
 
Հոկտեմբերի 26-ին, ժամը 00.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Հրազենային կրակոց աջ ազդրի նստաներվի վնասումով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Արման Ա.-ն:
Ըստ հիվանդի հայտարարության վնասվածքը ստացել է անծանոթ անձանց կողմից՝ Խորենացու փողոցում:
 
Նույն օրը՝ ժամը 03:35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Ձախ ոտնաթաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1984 թ. ծնված Արման Ս.-ն:
 
Ըստ հիվանդի հայտարարության վնասվածքը ստացել է անծանոթ անձանց կողմից՝ «Մետաքսի» մոտ:
 
Ըստ բժշկի տեղեկանքի` Վահագ Գ.-ն, Վլադիմիր Գ.-ն, Արման Ա.-ն և Արման Ս.-ն ի վիճակի չեն եղել հաղորդում տալու:
 
Նշանակվել են ԴԲՓ-ներ:
 
Կատարվում է նախաքննություն:
 

Լրահոս

Դիտել ավելին