Կարևոր իրադարձություններ

Այսօր Կարմիր խաչի հիմնադրման օրն է

26 Հոկտեմբեր, 2015 10:42
Այսօր Կարմիր խաչի հիմնադրման օրն է

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ստեղծվել է Անրի Դյունանի վճռականության ու հեռատեսության շնորհիվ:
Ականատեսը լինելով 1859 թվականի հունիսի 24-ի Իտալիայի հյուսիսում գտնվող Սոլֆերինո քաղաքի շրջակայքում ավստրիական և ֆրանսիական զորքերի կատաղի ճակատամարտի սպանված և վիրավոր 40 հազար անօգնական զինվորների, Դյունանը բնակչությանը կոչ է անում օգնել իրեն խնամելու վիրավորներին՝ պնդելով, որ երկու կողմերի զինվորներին պետք է վերաբերվեն նույն հոգածությամբ։
1863թ. Ժնևի Հասարակական բարեկեցության բարեգործական կազմակերպությունը հիմնում է հինգ հոգուց բաղկացած կոմիտե՝ քննարկելու, թե ինչ եղանակով կարելի է իրագործել Դյունանի մտահղացումները։
Հիմնվեց Վիրավորների օգնության միջազգային կոմիտե, որն էլ հետագայում դարձավ Կարմիր խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ)։ Այնուհետև Կոմիտեի հինգ հիմնադիրների կոչին ի պատասխան՝ 16 երկրներ ու չորս բարեգործական կազմակերպություններ, իրենց պատվիրակներին ուղարկեցին մասնակցելու 1863 թվականի հոկտեմբերի 26-ին Ժնևում կայացած միջազգային համաժողովին, որտեղ էլ ընդունվեց սպիտակ հիմնա-պաստառի վրա կարմիր խաչ պատկերող տարբերանշանը, որով էլ սկսվեց Կարմիր խաչի գործունեությւոնը։

 

Լրահոս

Դիտել ավելին