Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մեկնաբանել է «Դինամոյի» նկատմամբ տարած հաղթանակը Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում։
«Մեր լավագույն խաղը չէր, սակայն ամենակարեւորն այն է, որ հաղթեցինք։ Ինչ վերաբերում է իմ գործողություններին, ապա ես նույնպես հիանալի հանդիպում չանցկացրի։ Սակայն դա բացատրելի է, քանի որ դեռ լավագույն մարզավիճակում չեմ։ Կկարողանամ բարելավել խաղս միայն այն դեպքում, եթե դաշտ դուրս գամ։ Այդ պատճառով այդ հանդիպումը շատ կարեւոր էր ինձ համար»,- Օզբիլիսի խոսքը մեջբերում է Sport-Express.ru-ն։
Հիշեցնենք, որ 25-ամյա Օզբիլիսն առաջին անգամ Ռուսաստանի վերջին երկու առաջնություններում դաշտ էր դուրս եկել «Սպարտակի» մեկնարկային կազմում։