«Տորոնտոյի» իտալացի հարձակվող Սեբաստիան Ջովինկոն ստացել է ՄԼՍ-ի «Ոսկե խաղակոշիկը,- այդ մասին տեղեկացնում է լիգայի պաշտոնական կայքը։
28-ամյա ֆուտբոլիստը կանոնավոր առաջնությունում խփել է 22 գոլ։ Այդպիսի ցուցանիշ ուներ նաեւ «Կոլամբուսի» հարձակվող Կեյ Կամարը, սակայն Թուրինի «Յուվենտուսի» նախկին հարձակվողը նրանից առաջ է անցել կատարած գոլային փոխանցումներով։