Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Էլի կպան կարտոֆիլի թանկանալու թեմայից

08 Հոկտեմբեր, 2015 16:44
Հեղինակ՝ Գայանե Հովսեփյան
Էլի կպան կարտոֆիլի թանկանալու թեմայից

Հենց երկրի քաղաքական վիճակը լարվում է՝ սկսում են սոցիալականի ուղղությամբ թեքել ժողովրդի միտքը, հենց սոցիալականն է լարվում՝ քաղաքականի ուղղությամբ են թեքում:ֆերմերային տնտեսության նախագահի պարբերական ելույթները կարծես թե սոցիալականի լարվածությանն են միտված: Օրերս հերթական անգամ ասուլիս արեց, ու հերթական անգամ ավետեց, թե բա գիտե՞ք, կարտոֆիլի գինն էլի թանկանալու է: Ասել կուզի՝ սահմանադրական բարեփոխում-բան, ձեր խելքի բան չեն, վազելով գնացեք ու ձեր «ձմեռվա կարտոլը» տուն տարեք:Երեւի մոռացել է, որ մի հատ էլ օգոստոսին էր ասուլիս արել, ու ասել, որ թանկանալու է, բայց սեպտեմբերին էլի էժանանալու: Ու ամեն անգամ նրա ելույթից հետո՝ կարտոֆիլը վանաձորյան շուկայում հաջորդ օրվանից թանկանում է: Բա ո՞նց. բա հո կառավարողների խաթրը չե՞ն կոտրելու. ասել են թանկանալու է, իրենք էլ «պարտավոր» են թանկացնել: Ու շատ ապրանքներ էդպես թանկացրած՝ողջ օրն արեւի կամ անձրեւի տակ նստում են, հետո օրվա վերջին արդեն թափելու ապրանք դարձրած՝ «բուկները բռնած» ժողովրդին աղաչում-պաղատում են, թե «ժողովուրդ ջան, առեք էլի, իրիկվա բազար է, էժանացրել ենք»:Դեռ մի հատ էլ փնթփնթում, թե «էժանացրել ենք, էլի չեն առնում»:Էլ չեն ասում՝ արդեն թափելու ենք դարձրել: Լավ է չեն ասում՝ խաղողը թանկանալու է կամ ձմերուկը:Մի քանի ամիս առաջ էլ մի լոլիկ վաճառող կին էր բղավելով արդարանում, թե «նախարարը բա չասա՞վ պոմիդորը թանկացել է, դրա համար էլ թանկ եմ ծախում»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին