Կարևոր իրադարձություններ

ՆԱՏՕ-ի զեկույցն Ադրբեջանի վրայից հանում է պատասխանատվությունը. Ս.Սաֆարյան՚՚

26 Հոկտեմբեր, 2015 09:30
ՆԱՏՕ-ի զեկույցն Ադրբեջանի վրայից հանում է պատասխանատվությունը. Ս.Սաֆարյան՚՚

Շաբաթներ առաջ ՆԱՏՕ-ում ընդունվեց մի զեկույց, ըստ որի ղարաբաղյան հակամարտությունը ծագել է Ռուսաստանի քաղաքականության պատճառով:

«Այնքան էլ ուրախ չեմ, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի զեկույցը Ադրբեջանի վրայից հանում է պատասխանատվությունը, ի վերջո այդ երկիրն ինքը տեսավ անվտանգության վակուում ԽՍՀՄ հեռացումից հետո և որոշեց ուժային լուծում տալ մի հարցի, որն արդեն իսկ քաղաքական և խաղաղ ճանապարհով լուծում էր ստացել»: Shabat.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Քաղաքագետի դիտարկմամբ, խոսքը վերաբերում է հանրաքվեին, որը կայացվել էր Լեռանային Ղարաբաղում: Դրա արդյունքները չտեսնելու համար էլ Ադրբեջանն ինքը նախաձեռնեց այդ ամենը: Սաֆարյանը հիշեցնում է՝ ղարաբաղյան հակամարտության  պատմության ամենավաղ փուլում խորհրդային միությունը, Ռուսաստանը, ինչպես նաև Ադրբեջանը միասնական էին գործում Հայաստանի և հայկական երկրորդ, նորաստեղծ հանրապետության դեմ:

«Հենց այս պայմանով էլ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը չի ասում ամբողջը: Անշուշտ, ռուսական ներազդեցությունը կամ ՌԴ քաղաքականությունն այստեղ եղել է, և համաձայն չեմ, որ այդ զեկույցն ամբողջությամբ Ադրբեջանի վրայից հանում է պատասխանատվությունը »,- եզրափակեց քաղաքագետը:

 

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին մասնակցել էր նաև ԱԺ պատվիրակությունը: Պատգամավորները զեկույցից հետո իրենց մտահոգություններն էին հայտնել, քանի որ այնտեղ եղել էին այնպիսի ձևակերպումներ, որոնք չէին համապատասխանել իրական վիճակին: ԱԺ պատվիրակության անդամները նշել էին, որ զեկույցը ՆԱՏՕ-ի պաշտոնական դիրքորոշումը չէ, և  հարկավոր է աշխատանքներ տանել, որպեսզի նման ձևակերպումներ այլևս չլինեն: 

 

Լրահոս

Դիտել ավելին