Կարևոր իրադարձություններ

Սիրիական ընդդիմությունը հրաժարվել է Ասադին նախագահ թողնելու առաջարկից. լրատվամիջոցներ

16 Ապրիլ, 2016 17:35
Սիրիական ընդդիմությունը հրաժարվել է Ասադին նախագահ թողնելու առաջարկից. լրատվամիջոցներ

Սիրիայի հարցով բանակցությունների բարձրագույն խորհուրդը հրաժարվել է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրայի առաջարկից՝ Բաշար ալ-Ասադին երկրի նախագահի պաշտոնին պահելու և նրան զուգահեռ ընդդիմադիր երեք փոխնախագահներ նշանակելու վերաբերյալ։


Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնում է «Ալ-Ջազիրա»-ն՝ սեփական աղբյուրների հղումով։


Ինչպես հաղորդել է լրատվամիջոցը դե Միստուրան իբր նման նախաձեռնությամբ է հանդես եկել Ժնևում երեկ կայացած հանդիպման ընթացքում։


Հաղորդվում է, որ ՄԱԿ-ի հատուն բանագնացն ընդդիմությանն առաջարկել է ընտրել երեք թեկնածուներ՝ փոխնախագահի պաշտոնի համար, նշելով, որ նման որոշումը հնարավոր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2254 բանաձևի ոչ հստակ ձևակերպումների պատճառով։


Աղբյուրի պնդմամբ՝ ընդդիմությունը հրաժարվել է այդ առաջարկից, պնդելով, որ Ասադը պետք է հեռանա անցումային շրջանի սկզբում, իսկ երկիրը ղեկավարելու համար պետք է անցումային մարմին ստեղծվի։


Միջսիրիական բանակցությունների նոր փուլը մեկնարկել է Ժնևում՝ ապրիլի 13-ին։ Երեկ Սիրիայի կառավարական պատվիրակության ղեկավար Բաշար Ջաֆարին դե-Միստուրային է փոխանցել 12 կետերից բաղկացած իր դիտարկումները, որոնք արել է առաջին փուլի արդյունքներն ամփոփելով։

 

Լրահոս

Դիտել ավելին