Կարևոր իրադարձություններ

200 տարվա դեղամիջոց՝ ականջի ցավի դեմ

25 Հոկտեմբեր, 2015 22:54
200 տարվա դեղամիջոց՝ ականջի ցավի դեմ

Ականջի ցավն ի հայտ է գալիս ոչ միայն մեծահասակների մոտ, այլև՝ երեխաների: Ականջի ցավը, կամ, այսպես կոչված, օտալգիան, կարող է առաջ գալ կա՛մ մեկ ականջում, կա՛մ երկուսում միաժամանակ:

Ականջի ցավի ամենատարածված պատճառները

  • Օտար մարմին ականջի մեջ
  • Շամպուն կամ ջուր ականջի մեջ
  • Սուր կամ քրոնիկ ականջի բորբոքումներ
  • Ճնման տատանման պատճառով ականջի վնասվածքներ
  • Ականջի ծծմբախցանի պատճառով (ушная сера)

Ականջի ցավը հազվադեպ կարող է ի հայտ գալ

  • Ատամի վնասվածքներից
  • Ատամի բորբոքումներից
  • Վնասված թմբկաթաղանթի պատճառով
  • Ականջի ուղիների էկզեմայից

healthyfoodstar.com-ը ներկայացնում է 200 տարվա դեղամիջոց, որը կօգնի ազատվել ականջացավից:

Ընկույզը զգուշորեն բացեք, հանեք միջուկը և ընկույզի կեղևի մեջ ձեթ լցրեք:

Կեղևը տեղադրեք տաքացրած կրակի վրա և թողեք 2 րոպե: Այս գործողությունը պետք է զգույշ կատարել, որպեսզի ձեթը չթափվի: Սա կշատացնի ձեթի բուժիչ հատկանիշները: Ընկույզի կեղևը յոդ է արտադրում, որը միաձուլվում է ձեթի հետ: Ստացված ձեթն այնուհետև հավաքեք և զգուշորեն դրեք ականջի խոռոչի մեջ: Ցավն անմիջապես կհանգստանա:

 

Լրահոս

Դիտել ավելին