Կարևոր իրադարձություններ

Սերբիայի վարչապետը հայտնել է, որ երկիրը պատրաստ է «իր բաժին» փախստականներին ընդունել

25 Հոկտեմբեր, 2015 22:11
Սերբիայի վարչապետը հայտնել է, որ երկիրը պատրաստ է «իր բաժին» փախստականներին ընդունել

Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ երկիրը պատրաստ է  ընդունել «փախստականների իր բաժնին»՝ չնայած այն փաստին, որ Սերբիան Եվրամիության կազմում չէ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ТАСС-ին:

«Մեր խնդիրը նոր պատնեշներ ստեղծելը չէ, այլ որոշումներ կայացնելը Եվրամիության և Բալկանների հետ: Սերբիան պատրաստ է ընդունել իր բաժին փախստականներին, չնայած ԵՄ-ի կազմում չէ: Մենք պետք է որոշենք՝ մենք միայնակ պետք է ԵՄ-ի սահմանը պահպանենք, թե՞ ԵՄ-ն ու Բալկանյան երկրները միասին են գործելու»,- հայտնել է Սերբիայի վարչապետը:

Ավելի վաղ նա հայտնել էր, որ փախստականների հարցում Սերբիան իրեն ավելի է  «Եվրոպայի պես» պահում, քան հենց ԵՄ-ի երկրները:

 

Լրահոս

Դիտել ավելին