Կարևոր իրադարձություններ

Սլովենիայում 700-ից ավել զինծառայող օգնում է ոստիկանությանը ներգաղթյալների խնդիրների հարցում

25 Հոկտեմբեր, 2015 20:54
Սլովենիայում 700-ից ավել զինծառայող օգնում է ոստիկանությանը ներգաղթյալների խնդիրների հարցում

Ավելի քան 700 զինծառայող ներգրավված են ոստիկաններին օգնելու համար ներգաղթյալների հետ կապված խնդիրները կարգավորելու նպատակով: Այդ մասին հայտնում է TASS-ը:

«Ներկայումս ներգաղթյալների խնդիրը բանակի համար առաջնային է: Սլովենիայի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Անդրեյ Օստերմանը համապատասխան հրաման է ստորագրել, ըստ որի՝ բանակը պետք է ոստիկանությանը օգնի ընդունելու, գրանցելու և տեղավորելու փախստականներին»,- ասվում է հայտարարության մեջ:

Ըստ բերված տեղեկատվության՝ զինծառայողները համագործակցում են ոստիկանների հետ Նովո Մեստո, Մարիբոր, Բեժիցե և Շենտիլ քաղաքների փախստականների ճամբարներում: Բացի դրանից՝ իրադրության մոնիտորինգի համար ռազմաօդային ուժերը սահման են ուղարկել ռազմական ուղղաթիռներ: Ներկայումս այդ դաշտում աշխատում է 718 զինծառայող, ևս 800-ը ներգրավված են լոգիստիկ ոլորտում:

 

Լրահոս

Դիտել ավելին