Կարևոր իրադարձություններ

Ռոնալդինյոն հստակեցրել է կարիերայի հետագան

08 Հոկտեմբեր, 2015 16:33
Ռոնալդինյոն հստակեցրել է կարիերայի հետագան

«Ֆլումինենսեի» հետ վերջերս պայմանագիրը խզած Ռոնալդինյոն հայտնել է, որ դեռևս չի ցանկանում ավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան:

«Ցանկանում եմ դեռ որոշ ժամանակ խաղալ: Ամեն օր առաջարկներ եմ ստանում:

Ես ինձ լավ եմ զգում և կարծում եմ՝ այնքան էլ վատ վիճակում չեմ գործող ֆուտբոլիստներից»,- 35-ամյա անվանի բրազիլացու խոսքերն է մեջբերել «goal.com»-ը:

Հիշեցնենք, որ Ռոնալդինյոն կարիերայի ընթացքում «Ֆլումինենսեից առաջ հանդես է եկել  «Գրեմիոյում», ՊՍԺ-ում, «Բարսելոնայում», «Միլանում», «Ֆլամենգոյում», «Ատլետիկո Մինեյրոյում» և «Կերետարոյում»:

 

Լրահոս

Դիտել ավելին