Կարևոր իրադարձություններ

Մեր կինոթատրոնները պետք է լցվեն մեր 18-20 տարեկան հերոսների սխրանքների մասին պատմող ֆիլմերով

15 Ապրիլ, 2016 21:39
Մեր կինոթատրոնները պետք է լցվեն մեր 18-20 տարեկան հերոսների սխրանքների մասին պատմող ֆիլմերով

Ապրիլյան 4-օրյա պատերազմից հետո ամեն օր տարբեր պատմություններ ենք լսում թուրքի ռազմական ագրեսիային դիմակայած մեր հերոս զինվորների ու սպաների քաջագործությունների ու սխրանքների մասին:

Յուրաքանչյուր պատմություն անմնացորդ հայրենասիրության ու աներևակայելի անձնազոհության առանձնահատուկ դրսևորում է, չարին դիմակայելու ու բարու հաղթանակի իրական պատում: 

Արևելյան մարտաֆիլմերի սցենարիստներն ու ռեժիսորները հազար ու մի ֆինտ ու ֆլուժկեք են հորինում իրենց ֆիլմերին արհեստական բովանդակություն ու իմաստ տալու համար, իսկ մերօրյա հերոսներն այդ ամենն արել են մեր բոլորի աչքերի առջև, իրենց արյան գնով, իրենց իրական պատմություններով:

Մնում է այս ամենից ոգևորվեն մեր սերիալագիրներն ու գոնե կարճամետրաժ ֆիլմերի տեսքով հավերժացնեն մեր հերոսների սխրանքներն ի հակադրություն մարտաֆիլմերի մտածածին ռեմբոների ու ռոբոտ-զինվորների:

Մեր կինոթատրոնները լցրեք մեր 18-20 տարեկան հերոսների սխրանքների մասին պատմող «9-ая рота»-ներով ու նրանց թիկունք կանգնած մեր ազատամարտիկների մասին պատմող «В бой идут одни старики»-ներով:

Հ. Գ. Հավատացե՛ք, նման ֆիլմերից ավելի շատ գումարներ կվաստակեք:

Արմեն Գևորգյան. ֆեյսբուք: 

 

Լրահոս

Դիտել ավելին