Մոտ 250 իրաքցիներ` Անբար գավառից, կնախապատրաստվեն մարտերի` ժողովրդական աշխարհազորայինների կողմից մարտնչելու համար` իրաքցի հրահանգավորողների և ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիայի մասնագետների հատուկ ծրագրի շրջանակներում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Թաջի ռազմական ճամբարում ցեղային աշխարհազորայինների նախապատրաստման ծրագրին միացել են 250 մարտիկներ` Էլ-Քարմա շրջանից: Նախապատրաստությամբ կզբաղվեն Իրաքի և միջազգային կոալիցիայի հրահանգիչները»,- ասել է էլ-Քարմայի խորհրդի անդամ Ռայիդ ադ-Դուլայմին:
Ըստ աղբյուրի` ուսուցումը պետք է տևի 30 օր: