Կարևոր իրադարձություններ

Թայլանդում 2 հարկանի տուրիստական ավտոբուս է կողաշրջվել. կա 8 զոհ, տասնյակ վիրավորներ

25 Հոկտեմբեր, 2015 18:55
Թայլանդում 2 հարկանի տուրիստական ավտոբուս է կողաշրջվել. կա 8 զոհ, տասնյակ վիրավորներ

Առնվազն 8 մարդ է մահացել, ևս 28-ը տուժել են Թայլանդի Կանչանաբուրի նահանգում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով: Այս մասին հայտնում է ТАСС-ը: 40 ուղևորերով ավտոբուսի վարորդը անհաջող շրջադարձի հետևանքով բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին: Ըստ տեղի ԶԼՄ-ների` տուժածներից 19-ի վիճակը գնահատվում է ծանր: Նշենք, որ շրջադարձի այդ հատվածը հայտնի է որպես «100 մահացածների ոլորան»: 

 

Լրահոս

Դիտել ավելին