Կարևոր իրադարձություններ

Մանասյանի դուբլն օգնեց «Ալաշկերտ»-ին հետնապահին խոշոր հաշվով հաղթելու հարցում

25 Հոկտեմբեր, 2015 16:22
Մանասյանի դուբլն օգնեց «Ալաշկերտ»-ին հետնապահին խոշոր հաշվով հաղթելու հարցում

Ավարտվեց Հայաստանի Բարձրագույն խմբի 11-րդ տուրի «Ուլիս» – «Ալաշկերտ» հանդիպումը: Խաղը տեղի էր ունենում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Բարձրագույն խմբի 24-րդ առաջնության առաջատար «Ալաշկերտ»-ին հաջողվեց 3 անպատասխան գնդակ ուղարկել «Ուլիս»-ի դարպասն ու հաղթել խոշոր հաշվով՝ ամուր հիմք գցելով առաջին հորիզոնականում: Այժմ «Ալաշկերտ»-ն իր ակտիվում ունի 24 միավոր:

Հայաստանի Բարձրագույն խումբ. 11-րդ տուր. «Ուլիս» – «Ալաշկերտ»՝ 0:3
Գոլերը՝ 57´, 61´ Միհրան Մանասյան, 79´ Հեբեր Արաուխո

 

Լրահոս

Դիտել ավելին