Կարևոր իրադարձություններ

Արգենտինայում ընտրում են նոր նախագահի

25 Հոկտեմբեր, 2015 16:11
Արգենտինայում ընտրում են նոր նախագահի

Արգենտինայում այսօր տեղի են ունենում նախագահական ընտրություններ։ Այս մասին հայտնում է «Euronews»-ը

Առաջատար է Դանիել Սցիոլին, որ կառավարող «Հաղթանակի ճակատ» կուսակցությունից է և Բուենոս Այրես նախանգի կառավարիչը։ Նա նախկինում եղել է փոխնախագահ։ Հարցումների համաձայն նրա օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 40 տոկոսը։ Նրան պաշտպանում է երկրի գործող նախագահ Կրիստինա Ֆերնանդես դե Կիրշները։ 

Սցիոլիի գլխավոր հակառակորդը Բուենոս Այրեսի քաղաքապետ աջ «Հանրապետական առաջարկ» կուսակցության ներկայացուցիչ Մաուրիսիո Մակրին է։

 

Լրահոս

Դիտել ավելին