Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    495
    504

  • EUR

    590
    604

  • RUB

    6,8
    7,04

Կարևոր իրադարձություններ

 

Պուտինը հարձակվում է, Օբաման՝ հետեւում. The Washington Post

25 Հոկտեմբեր, 2015 15:30
Պուտինը հարձակվում է, Օբաման՝ հետեւում. The Washington Post

«Սիրիան կործանող բռնապետ Բաշար Ասադն այժմ Վլադիմիր Պուտինի հերթական հոգեզավակն է: Ասադին կանչեցին Ռուսաստան, որպեսզի նա ծնկի իջնի Պուտինի առջեւ եւ ցույց տա աշխարհին, որ այսօր Մերձավոր Արեւելքում հարցերը լուծվում են ոչ թե Վաշինգտոնում, այլ Մոսկվայում»,- գրում է The Washington Post-ի մեկնաբան Չարլզ Կրաուտհամմերը:

«Պուտինը չի վերականգնում նախկին խորհրդային կայսրությունը, բայց կրկին հաստատում է իր սահմաններից դուրս իշխանություն նախագծելու Ռուսաստանի կարողությունը: Ղրիմի բռնակցումը վերադարձրել է սեւծովյան նավահանգիստը Ռուսաստանի լիակատար վերահսկողության տակ: Ալավիթական մասնատված պետության հզորացման շնորհիվ կպահպանվեն Ռուսաստանի ռազմածովային եւ ռազմաօդային բազաները արեւելյան Միջերկրականում»,- մտորում է Կրաուտհամմերը: «Ավելացրեք սրան ռուսաստանյան ժամանակակից թեւավոր հրթիռների արձակումը Կասպից ծովում գտնվող ռազմանավերից, եւ դուք կտեսնեք ՌԴ ռազմական ազդեցության տարածման ամենատպավորիչ ցուցադրումը սառը պատերազմի ժամանակներից սկսած»,- ասվում է հոդվածում:

«Իհարկե, Օբամայի համար այս ամենն անիմաստ է»,- հեգնում է լրագրողը: «Ժամանակակից աշխարհում ուժի ցուցանիշն այլեւս տարածքի նկատմամբ վերահսկողությունը չէ»,- ասել է նա ՄԱԿ-ում անցյալ ամիս: «Այն, որ նա իրոք հավատում է այս ֆանտազիային, ցույց են տվել Իրաքը լքելու փաստը եւ ամերիկյան ռազմակայանների կորուստը, որտեղից մենք կկարողանայինք տարածել մեր ազդեցությունը տարածաշրջանում (Իրաքի օդային տարածության վերահսկողության միջոցով առաջին հերթին կանխելով Ասադի թուլացող ռեժիմի ամրապնդումն Իրանի կողմից)»,- ասվում է հոդվածում:

Երբ Օբամային հեռուստահաղորդավարը հարցրեց, արդյոք չի՞ անհանգստացնում նրան այն փաստը, որ առաջնորդությունը զիջում է Ռուսաստանին, նա հանդուրժողականությամբ պատասխանեց. «Թույլ դաշնակցի աջակցությունն առաջնորդություն չէ: Ես տանում եմ իմ ետեւից աշխարհը կլիմայի փոփոխության հարցերում»:

«Լսելով սա՝ ցանկացած հակամարտության գոտու բոլոր բնակիչները, ովքեր հույս էին կապում ԱՄՆ-ի հետ, պետք է սկսեն հավաքել ճամպրուկները՝ պատրաստվելով Գերմանիա մեկնելու»,- հեգնում է հեղինակը:

Լրահոս

Դիտել ավելին