Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    517,5
    523,5

  • EUR

    616,5
    628,5

  • RUB

    6,78
    7,02

Կարևոր իրադարձություններ

Զոհված մայորը դիրքեր էր բարձրանում, որ 4 որդիներն իրենով հպարտանան

13 Ապրիլ, 2016 18:09
Զոհված մայորը դիրքեր էր բարձրանում, որ 4 որդիներն իրենով հպարտանան

News.am-ը գրում է.

Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված մայոր Սուրեն Մելքումյանը Արցախի Պաշտպանության բանակում ծառայում էր 1997թ.-ից: Հադրութցի մայորը, ավարտելով Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, նորից վերադարձել էր Հադրութ՝ ծառայության անցնելու նպատակով:

«Սուրենը 4 որդի ուներ, միշտ ասում էր՝ դիրքեր եմ բարձրանում, որ երեխաներս ինձնով հպարտանան, պարծենան: Այդպես էլ եղավ. չորս որդիները պիտի միշտ իմանան, որ իրենց հայրը հերոսի մահով է ընկել»,- NEWS.am-ի թղթակցին պատմեց նրա հարեւանուհին՝ Նելլի Երեմյանը:

37-ամյա Սուրեն Մելքումյանն իր 5 ընկերների հետ անհետացել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը: Ընտանիքը մինչեւ ապրիլի 10-ը որեւէ նորություն չուներ. ըստ հարեւանուհու, հարազատների զանգերին Սուրենի հեռախոսով պատասխանել են ադրբեջանցիները:

«Հարազատները չեն հասկացել, թե ինչ են ասել... միայն ամսի 10-ին իմացանք, որ Սուրենի մարմինն ադրբեջանցիները հանձնել են»,- նշեց հարեւանուհին:

Սուրեն Մելքումյանին հուղարկավորել են ապրիլի 12-ին հայրենի Տումի գյուղում:

Լրահոս

Դիտել ավելին