Կարևոր իրադարձություններ

«Ազատ սիրիական բանակը» ՌԴ-ին առաջարկել է բանակցություններ վարել Կահիրեում

25 Հոկտեմբեր, 2015 15:30
«Ազատ սիրիական բանակը» ՌԴ-ին առաջարկել է բանակցություններ վարել Կահիրեում

«Ազատ սիրիական բանակի» ներկայացուցիչները ՌԴ-ին առաջարկ են ուղարկել Կահիրեում բանակցություններ անցկացնել Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցում համագործակցության մասին, գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով սիրիական ընդդիմության մի շարք ռազմական և քաղաքական առաջնորդների միավորող սիրիական «Ազգային փրկության խմբի» համակարգող և «Ազատ սիրիական բանակի» հիմնադիրներից մեկին՝ Ֆահդ ալ-Մասրիին:


«Ինչպես ես արդեն ասել եմ պարոն Բոգդանովի հետ (ՌԴ փոխարտգործնախարար) Փարիզում հանդիպումից հետո «Ազատ սիրիական բանակը» պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության: Մեզ անհրաժեշտ է կազմակերպել նոր հանդիպում, որպեսզի մենք կարողանանք ներկայացնել մեր դիրքորոշումը և քննարկենք մեր համատեղ գործողությունները… Ընդհանուր որոշումն այն մասին, թե ինչ օգնություն կարող է տրամադրել Ռուսաստանը «Ազատ սիրիական բանակին», մենք կարող ենք մշակել բանակցությունների ընթացքում»,- ասել է ալ-Մասրին:


Նրա խոսքով՝ «Ազատ սիրիական բանակը» պատրաստ է բանակցությունների ուղարկել բարձրաստիճան ներկայացուցիչներից կազմված պատվիրակություն:


«Մենք առաջարկել ենք հանդիպում անցկացնել Եգիպտոսում՝ Կահիրեում, բայց ոչ մի պատասխան չենք ստացել: Կոնկրետ ամսաթվեր մենք չենք առաջարկել, բայց հայտարարել ենք մեր պատրաստակամության մասին հանդիպել: Եվ ես կարծում եմ, որ դա բխում է Ռուսաստանի, «Ազատ սիրիական բանակի» և սիրիական ժողովրդի շահերից հնարավորինս շուտ անցկացնել այդ հանդիպումը»,- ընդգծել է նա:


Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն ընդդիմադիր «Ազատ սիրիական բանակը» չի համարում ահաբեկչական խմբավորում: Նա հավելել, որ Մոսկվան պատրաստ է կապեր հաստատել «Ազատ սիրիական բանակի» հետ և խնդրել է Վաշինգտոնին դրա մասին տվյալներ տրամադրել:

 

Լրահոս

Դիտել ավելին