Կարևոր իրադարձություններ

«Արսենալը» նոր պայմանագիր կկնքի Վենգերի հետ, Պատրիկ Վիերան կարող է դառնալ նրա օգնականը

25 Հոկտեմբեր, 2015 14:34
«Արսենալը» նոր պայմանագիր կկնքի Վենգերի հետ, Պատրիկ Վիերան կարող է դառնալ նրա օգնականը

Լոնդոնի «Արսենալ»-ը նոր պայմանագիր կառաջարկի թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին: Ակումբի և գլխավոր մարզչի միջև պայմանագրի ժամկետը գործում է մինչև 2017 թվականը: Նոր պայմանագրով՝ Վենգերը ևս 2 տարի կգլխավորի «զինագործներ»-ին:

Բրիտանական «Daily Mirror»-ը գրում է, որ «Արսենալի» նախկին ավագ Պատրիկ Վիերան կարող է վերադառնալ լոնդոնյան ակումբ: Թիմը պատրաստվում է աշխատանք առաջարկել նախկին ֆուտբոլիստին:

Հրապարակման համաձայն՝ Վիերան կարող է դառնալ Վենգերի օգնականը: Ներկա պահին 39-ամյա Վիերան գլխավորում է «Մանչեսթեր Սիթի»-ի երիտասարդական թիմը:

Նշվում է, որ նա առաջարկներ ունի նաև «MLS»-ից:

 

Լրահոս

Դիտել ավելին