Կարևոր իրադարձություններ

1.625.000 դոլար. Լուսնի վրա տիեզերագնացի կրած ժամացույցը վաճառվել է աճուրդում

25 Հոկտեմբեր, 2015 14:29
1.625.000 դոլար. Լուսնի վրա տիեզերագնացի կրած ժամացույցը վաճառվել է աճուրդում

 

Ժամացույցը, որն ամերիկացի տիեզերագնաց Դեյվ Սքոթը 1971թ. կրել է Լուսնի վրա եղած ժամանակ, հանվել է աճուրդի ու վաճառվել ավելի քան 1.6 մլն դոլարով:


Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, Սքոթը եղել է «Ապոլլոն 15» լուսնային առաքելության հրամանատարը: Հայտնի է, որ դեպի Երկրի բնական արբանյակը թռչելիս նա իր հետ վերցրել է ամերիկյան արտադրության Bulova Chronograph ժամացույցը:


Աճուրդի կազմակերպիչները մանրամասնել են, որ  նմուշը գերազանցել է իրենց կանխատեսումները, ըստ որոնց, այն պետք է վաճառվեր առավելագույնը 1 մլն դոլարով:

 

Լրահոս

Դիտել ավելին