Կարևոր իրադարձություններ

Իսպանիայի թագավորը Wikipedia-ին պարգևատրել է բարձրագույն մրցանակով

25 Հոկտեմբեր, 2015 14:23
Իսպանիայի թագավորը Wikipedia-ին պարգևատրել է բարձրագույն մրցանակով

Իսպանիայի միապետ Ֆելիպե 6-րդը հեղինակավոր Աստուրիայի արքայադստեր մրցանակով է պարգևատրել հանրահայտ Wikipedia առցանց հանրագիտարանը` միջազգային համագործակցության բնագավառում ունեցած ներդրումի համար:


Ինչպես հայտնում է Al Arabiya–ն, հանդիսավոր արարողությունը կազմակերպվել է հյուսիսային Օվյեդո քաղաքում, որտեղ հրավիրված է եղել նաև Wikipedia-ի հիմնադիր, ամերիկացի գործարար Ջմի Ուելսը:


Ֆելիպե 6-րդը նշել է, որ Wikipedia-ն դարձել է գլոբալ թիմային աշխատանքի վառ խորհրդանիշ ու միջազգային համագործակցության հաջողված օրինակ: Միապետն ընդգծել է, որ այն ավելին է, քան սոսկ ճշգրիտ փաստերի հավաքածու կամ հանրագիտարան:


Նշվում է, որ Աստուրիայի արքայադստեր մրցանակը հանձնվում է ութ անվանակարգում՝ արվեստի, հասարակական գիտությունների, սոցիալական գիտությունների, հումանիտար գիտության, միջազգային համագործակցության, սպորտի, գիտական և տեխնիկական հետազոտությունների ասպարեզներում ներդրման համար։

 

Լրահոս

Դիտել ավելին