Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին հույս ունի՝ կկարողանա խաղադաշտ վերադառնալ մինչև տարեվերջ: 32-ամյա ֆուտբոլիստը մի քանի ամիս է՝ չի կարողանում խաղադշտ դուրս գալ: Գարնանն ստացած վնասվածքը Ռիբերիին թույլ չի տալիս ապաքինվել մինչև այժմ, սակայն ֆրանսիացին լիահույս է:
«Փոքր-ինչ ավելի լավ եմ զգում: Կարողանում եմ նույնիսկ ժպտալ: Ես շատ եմ պայքարել: Ինձ համար բավական բարդ իրավիճակ է հատկապես բարոյահոգեբանական տեսանկյունից: Սակայն այսպիսին է ֆուտբոլը: Միշտ պետք է պահպանել խաղամակարդակն ու աշխատել:
Եթե ամեն ինչ գնա ինչպես ես եմ ցանկանում, ապա խաղադաշտ կվերադառնամ նախքան ձմեռային դադարը»,- «Sky Sport»-ը փոխանցում է Ռիբերիի խոսքը: