Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցության դադարեցումը ուժի մեջ է մտել

25 Հոկտեմբեր, 2015 13:35
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցության դադարեցումը ուժի մեջ է մտել

 

Այսօր՝ ժամը 00:00-ից, ուժի մեջ է մտել Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև ավիահաղորդակցության դադարեցումը՝ ավիաընկերությունների դեմ պատժամիջոցների սահմանման պատճառով, հաղորդում է korrespondent.net-ը:

Ինչպես նախօրեին հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Անդրեյ Պիվովարսկին, ուրբաթ օրը Բրյուսելում կայացել են Ուկրաինայի Պետական ավիացիոն ծառայության և Ռուսաստանի ավիացիայի միջև տեխնիկական խորհրդակցություններ, բայց չնայած այդ խորհրդակցություններին հոկտեմբերի 25-ից ուժի մեջ են մտնում այն պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ուկրաինայի Սահմանադրությունը խախտած ռուսական ավիաընկերությունների նկատմամբ:
 

Ուկրաինայի խոշորագույն Կիևի «Բորիսպոլ» միջազգային օդանավակայանը նախօրեին հաստատել է հոկտեմբերի 25-ից Ուկրաինա ռուսական ավիաընկերությունների չվերթների չեղյալ հայտարարումը: Ուկրաինական ավիաընկերությունները, որոնք կատարում են կամ մտադրություն ունեին չվերթներ կատարել ՌԴ, նույնպես փակել են այդ ուղղություններով վաճառքները հոկտեմբերի 25-ից:
 

Ինչպես հիշեցնում է կայքը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն սեպտեմբերի 16-ի իր հրամանագրով գործողության մեջ է դրել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը «Անձնական հատուկ տնտեսական և այլ տեսակի սահմանափակող միջոցներ (պատժամիջոցներ) կիրառելու մասին» որոշումը, որի տակ են հայտնվել մի շարք ռուսական ավիաընկերություններ:

 

Լրահոս

Դիտել ավելին