Կարևոր իրադարձություններ

Եգիպտոսը կհայտարարի տիեզերական ճառագայթներով բուրգերը սքանավորելու նախագծի մեկնարկի մասին

25 Հոկտեմբեր, 2015 14:40
Եգիպտոսը կհայտարարի տիեզերական ճառագայթներով բուրգերը սքանավորելու նախագծի մեկնարկի մասին

Եգիպտոսի իշխանությունը կիրակի օրը մտադիր է հայտարարելու բուրգերի նոր մեծամասշտաբ հետազոտությունների մեկնարկի վերաբերյալ, գրում է RIA Novosti-ն:

Նոր նախագծի մեկնարկի մասին կհայտարարի Եգիպտոսի մշակութային ժառանգության նախարար Մամդուխ ադ-Դամաթին:

Ավելի վաղ, նախարարության պատասխանատուն հայտարարել էր, որ նոր հետազոտությունն անց է կացվելու տիեզերական ճառագայթների սքանավորման միջոցով: Այդ կերպ գիտնականները մտադիր են լուսավորել բուրգերի հաստ պատերը, դրանց կառուցվածքի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություն ստանալու նպատակով:

 

Լրահոս

Դիտել ավելին