Կարևոր իրադարձություններ

Բալկանյան երկրները սպառնում են փակել սահմանները ներգաղթյալների համար

25 Հոկտեմբեր, 2015 14:20
Բալկանյան երկրները սպառնում են փակել սահմանները ներգաղթյալների համար

Բալկանյան երկրները հայտարարել են իրենց սահմանները փակելու պատրաստակամության մասին Եվրամիության տարածք ժամանող ներգաղթյալների համար բուֆերային գոտի չդառնալու համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Ինչպես հայտարարել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը, Սերբիայից և Ռումինիայից իրենց գործընկերների հետ բանակցությունների արդյունքներով երկրները պատրաստ են գնալ այդ քայլին, եթե փախստականների հոսքը կանգնեցնելու համար նման միջոցներ ձեռնարկեն Գերմանիան և Ավստրիան:


«Եթե Գերմանիան և Ավստրիան փակեն իրենց սահմանները, մենք թույլ չենք տա մեր երկրներին դառնալ ներգաղթյալների համար բուֆերային գոտի: Մենք պատրաստ կլինենք փակել սահմանները»,- հայտարարել է Բորիսովը:


Աղբյուրը հիշեցում է, որ այսօր կկայանա ԵՄ արտահերթ վեհաժողով, որը հրավիրվել է Եվրոպական
հանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի նախաձեռնությամբ:


Frontex ԵՄ սահմանային գործակալության տեղեկություններով՝ 2015 թվականի առաջին ինը ամիսներին եվրոպական երկրների տարածք է ժամանել ավելի քան 710 հազար ներգաղթյալ:

 

Լրահոս

Դիտել ավելին